plugin-icon

Payment Gateway for Idram

Payment Gateway for Idram – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին Իդրամ վճարային համ …
評價
5
版本
2.1.5
活躍安裝總數
300
最近更新:
Dec 1, 2023
Payment Gateway for Idram

Payment Gateway for Idram – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին Իդրամ վճարային համակարգը։

Նկարագրություն

Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ060 700 700 հեռախոսահամարով, կամ info@idram.am էլ․ հասցեով համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Իդրամ վճարային համակարգի միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։ Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ միայն ՀՀ դրամով։

Հավելվածի աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է Իդրամ վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է Իդրամ վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև Իդրամ վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝ – Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով – Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը – Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին – Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․1) 1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը 2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորությունօգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում 3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) 4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել Իդրամ ՍՊԸ-ի հետ) 5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն 6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հավելման ակտիվացման ժամանակ Ձեր կայքի անվանումը(Domain) հասանելի է դառնալու Իդրամ ՍՊԸ-ը։

Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

  1. Ներբեռնել Payment-Gateway-for-Idram.zip/wp-content/plugins/ տարածք
  2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins բաժնում
  3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։ 2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-Idram.zip ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Իդրամ ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։

Իրավունքեր

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը: Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է անվճար օգտագործման իրավունքով։

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում – այլ հավելվածների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար, – WordPress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար, – oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

目前已測試版本
WordPress 6.4.8
此外掛程式已可供下載,並可用於你 系統。